ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերընտրվելուց հետո վերադարձել է Սպիտակ տուն։ Նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուս ավիաբազայում։ Օբաման Վաշինգտոն է վերադարձել իր հայրենի քաղաք Չիկագոյից կնոջ և երկու դուստրերի հետ։
Սպիտակ տանը դուրս գալով մեքենայից՝ Օբաման ողջունել է իրեն սպասող լրագրողներին։ Հինգշաբթի Չիկագոյում ելույթ ունենալով իր համակիրների առջև՝ Օբաման հայտարարել է, որ վերադառնում է Սպիտակ տուն մեծ վճռականությամբ և աշխատանքները շուտ վերսկսելու ոգևորությամբ։